
Ես չկարողացա հասկանամ մի բան, թե ինչ է նշանակում վարձով գիրք: Աշակերտը վճարում է գրքի համար, իսկ ուս.տարվա վերջում ետ վերադարձնում: Կրթության նախարարության պատասխանատուներին կարող եմ բիզնեսի մի տեսակ խորհուրդ տա` բացեն Գրքի Վարձակալություն մի քանի խանութ կամ բուդկա ու դպրոցից ավելի էժան գներով վարձով գիրք տան` դիմացը վերցնելով ծնողներից մեկի անձնագիրը կամ սոցքարտը: Շահագրգռելու համար կարող են նաև ակցիաներ հայտարարել` լավ սովորողներին զեղչ ու նման բաներ: Չգիտեմ` նման հարցեր կարդում են արդյոք մեր կրթության պատասխանատուները, բայց եթե կարդում են, կխնդրեի պատասխանել, թե ինչու են արդյոք ծնողները վճարում ոչ միայն իրենց երեխայի ուսման, այլև հնամաշ և ետ վերադարձվող գրքերի համար, էլ չեմ ասում` չգիտես թե ում կողմից հորինված ու ՄԹՈՄ Չթույլատրվող աշխատանքային տետրերի համար: