«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը որոշել է նոր սադրանք սկսել Լաչինի միջանցքի մուտքի մոտ և փորձել է Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը։

Ի պատասխան սադրանքները դադարեցնելու մասին հայկական զինուժի զգուշացումներին՝ ադրբեջանցի զինծառայողները կրակ են բացել, որին հետևել են հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները։

Այս մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։

«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է»,- նշված է հայտարարության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել