
Երբ բացվում է հասարակությունը, գործում է 2 սցենար.
1. փակ իշխանությունը գնում է դիկտատուրայի խստացման,
2. փակ իշխանությունը գնում է դիկտատուրայի մեղմացման: Առաջին դեպքում իշխանությունը դիմում է ռեպրեսիաների, որը անհաջողության դեպքում փլուզում է համակարգը, հաջողության դեպքում՝ փտեցնում այն: Երկրորդ դեպքում իշխանությունը գնում է կոմպրոմիսի, որը ամրացնում է քաղաքացիական հասարակության ինստիտուտները և բերում իշխանափոխության, քանի որ գոյություն ունեցող հին խաղի կանոններով իշխանությունը չի կարող բավարարել նոր հասարակության պահանջները: Այսպիսին է «ապերախտ» հասարակությունը, դրա համար նրանից պետք է «զգուշանալ»... Միշտ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել