• Մարդիկ վրեժ են լուծում կա՛մ վախից, կա՛մ ատելությունից դրդված:
  • Մարդիկ, եթե մի լավ բան են տեսնում նրանց կողմից, ումից չարիք էին սպասում, առանձնահատուկ ձևով են կապվում բարերարի հետ:
  • Մարդկանց ցավ պետք է պատճառել միանգամից, իսկ բարեգործությունները պետք է անել չնչին չափաբաժիններով:
  • Ամեն մեկն էլ տեսնում է, թե դու ինչպիսին ես թվում, քչերն են զգում, թե իրականում ով ես դու:
  • Խելքը երեք տեսակի է լինում. մեկը ինքն է ամեն ինչի հասնում, մյուսը կարող է հասկանալ, թե ինչի է հասել առաջինը, երրորդը` ինքը ոչնչի չի հասնում և անկարող է հասկանալ, թե ինչի են հասել մյուսները: Առաջին խելքը բացառիկ է, երկրորդը` երևելի, երրորդը` անպետք:
  • Մարդիկ միշտ վատն են, քանի դեռ անհրաժեշտությունը նրանց չի պարտադրում լավը լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել