
Այս պատմության մեջ ինքն իր մասին մեծ կարծիք ունեցող գիտնականը մոռացել էր Հիսուսի խոնարհության մասին: Հիսուս խոնարհվեց, որպեսզի մարդը բարձրանա: Համեստորեն և նվիրումով ու զոհողությամբ Իր արյունը թափեց, որ այսպիսի ինքնահավան գիտնականները, բառիս բուն իմաստով մեղավոր մարդը փրկվի: Խոնարհությունը առաքինություն է: Հիսուս ասում է. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18:14):
ԻՆՔՆԱՀԱՎԱՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Մի անգամ նավով ճամփորդելու ժամանակ անվանի ու ինքնահավան մի գիտնական հարցնում է նավավարին.
-Տղաս, ֆիզիկա գիտե՞ս:
-Ոչ,- գլուխը շարժելով պատասխանում է նա:
-Ափսոս,- ասում է գիտնականը, կյանքիցդ մի մաս կորցրիր:
Մի քիչ նավի մեջ պտտվելուց հետո նա նորից է վերադառնում և այս անգամ հարցնում է.
-Նավավար, քիմիա գիտե՞ս;
-Ոչ,- տխուր խոստովանում է նավաստին:
-Ափսոս, դժբախտ ես, ուրեմն կյանքիդ կեսը գնաց,- ասում է գիտնականը:
Հանկարծ ծովում մի ուժեղ փոթորիկ է սկսվում, ու նավը քիչ է մնում ընկղմվի:
Նավավարը տագնապահար հարցնում է գիտնականին.
-Գիտնական, դու լողալ գիտե՞ս:
-Ոչ,- պատասխանում է ինքնահավան գիտնականը:
-Ափսոս, ուրեմն ամբողջ կյանքդ կորցրիր:
Շարունակությունը՝ այստեղ