![](/static/news/b/2013/09/83291.jpg)
1in.am-ը գրում է.
Նիհարելու համար հարկավոր է սննդամթերքը շատ մանր կտրատել: Այսպիսին են Արիզոնայի համալսարանի դիետոլոգների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:
Գիտնականներն ուսումնասիրությունից առաջ մասնակիցներին երկու խմբի են բաժանել, առաջին խմբին առաջարկել են հիմնական սննդից առաջ մեկ ամբողջական թխվածքաբլիթ ուտել, իսկ մյուս խմբին այն մանր կտրատած են առաջարկել: Դրանից հետո մասնակիցներին տարբեր ուտելիքներ են առաջարկել: Պարզվել է, որ նրանք, ովքեր թխվածքաբլիթն ամբողջությամբ են կերել, ավելի մեծ ախորժակ են ունեցել, քան նրանք, ովքեր թխվածքաբլիթը մանր կտրատած են կերել, տեղեկացնում է Globalscience-ը:
Այս դեպքում, ինչպես բացատրում են փորձի հեղինակները, գործում է տեսողական խաբկանքի էֆեկտը, երբ ուղեղը կտրատած սնունդն ավելի մեծ ծավալի փոխարեն է ընդունում: Բացի դրանից, մանր կտորները մարդն ավելի լավ է ծամում, որն էլ հագեցնում է, գրում է rosbalt.ru-ն: