
Operativ.am-ը գրում է.
Ահա այն ցանկը, որոնք անպայման կարոտում են ամուսնացած աղջիկները`
1.Սիրախաղ, ավելի ճիշտ առանց խղճի խայթի սիրախաղ:
2. Հեռակառավարմնա վահանակ, հավատացեք, ամուսնանալուց հետո, այն բաժին է ընկնում բացառապես ամուսնուն:
3.Առաջին համբույր, այն ամենաքնքուշն է, ամենագայթակղիչը:
4.Խանդ, այսինքն այն հրաշալի զգացողությունը, որ ունենում ես, երբ սիրածդ տղան խանդում է քեզ: Ամուսինն էլ է խանդում, բայց դա ավելի սեփականատիրական զգացում է, քան սիրելիին կորցնելու վախ :
5. Քուն` մինչև կեսօր:
6.Ազատություն`ուզում ես ակումբ գնա ընկերներիդ հետ, ուզում ես`կինո ընկերուհիներով:
7.Անհաջող ժամադրություն, որքան էլ դրանք անհաջող լինեն, միևնույն է հետո հետաքրքիր է հիշելը:
8. Ազատ ժամանակ, միայն ունենալով ընտանիք և առօրյա հոգսեր, հասկանում ես, թե ինչ կարևոր է ազատ ժամանակը: