1in.am-ը գրում է.

Ատամի էմալը հեշտությամբ քայքայում են տարբեր թթուները: Այդ պատճառով կարևոր է իմանալ, թե որ մթերքներում են դրանք պարունակվում, հաղորդում է woman.delfi.ua-ն:

Այդ մթերքների շարքին են պատկանում ցիտրուսները, որոնք այդքան անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն վնասում են էմալը:

Հյութերն իրենց կազմում ևս ունեն մրգային թթուներ, և եթե խոսքը կոնսերվացված հյութերի մասին է, ապա դրանց հավելում են նաև կիտրոնի թթու:

Գազավորված ջուրը ևս վնասում է էմալը, իսկ ամենավտանգավորը Coca-Cola-ն է:

Էմալին վնասում են նաև հատապտուղները, շաքարը և գինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել