Հայաստանյան սպասարկման մասին կարելի է ժամերով գրել... Այն, ինչ կատարվում է մեր քաղաքում ուղղակի աննկարագրելի է... Մի բան հաստատ կարող եմ ասել՝ քաղաքապետարանը թքած ունի բոլորիս վրա: Միայն մեր քաղաքում է հնարավոր մարդկանց ջուրը բնակելի շենքում անջատել 5 օրով, իսկ երբ զանգահարում ես Երևան Ջուր, քեզ ասում են. «Կներեք, մենք հստակ ոչ մի բան չենք կարող ասել, շատ մեծ վթար ա եղել»: Մեծ վթարը նորոգում են օրերով` մարդկանց մասին չմտածելով... Դա հերիք չի, երբ մտնում ես Երևանի քաղաքապետարանի կայք, թեժ գծի բաժնում գրված է՝ 1-08 շուրջօրյա, բայց դե այդ համարով քեզ պատասխանում է մի հատ ճղճղան ձայնով աղջիկ, ով միանգամից առանց լսելու ասում է` զանգեք 185, երբ ասում ես, որ արդեն զանգահարել ես, միանգամից պատրաստի պատասխան է տալիս, որ իրենք այդ ամենի հետ կապ չունեն, որ դա իրենց բաժինը չէ ու տենց բաներ: Էդ ամենը հերիք չէ, մի հատ էլ ավելացնում է, մեջբերում եմ՝ «նախ այսօր կիրակի է, ու եթե էդքան խելացի եք ու հասկանում եք, որ Երևան Ջրի գլխին մեկը պետք է կանգնած լինի, ուրեմն իրանց էլ զանգեք»: Էսքանից հետո էլ ինչ ասես, դե որ կիրակի է, կարելի է մի քանի օր էլ առանց ջուր թողնել մարդկանց, ու ընդհանրապես տենց մանր-մունր հարցերով երևի կիրակի օրերը իրենց չի կարելի անհանգստացնել: Մի բան հաստատ է, այսպիսի սպասարկումով շենքի բնակիչները եթե ծարավից չվատանան, խոլերայի ձեռքից հաստատ չեն պրծնի՝ շենք մտնել արդեն հնարավոր չէ...
Հ.Գ. 1-08 զանգահարելիս լսում ես, որ զանգը ձայնագրվում է անվտագության նկատառումներով, իրենք երևի համոզված են, որ սպասարկումը շաաատ բարձր մակարդակի են հասցրել, մնացել ա անվտանգությունը:
Հարգանքներով ծարավ քաղաքացի Չիլինգարյան Աելիտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել