
Pastinfo.am-ը գրում է.
Պենտագոնը մտադիր է ընդլայնել Սիրիայում իր ռազմական գործողությունների շրջանակը: Այս մասին հաղորդել է Los Angeles Times-ը` հղում կատարելով պաշտպանության նախարարության՝ իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ նախատեսվում են ավիահարվածներ ավելի քան 50 հազար ռազմավարական նշանակության օբյեկտների վրա: Ռազմական գործողությունները կտեւեն 3 օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում այնպես, ինչպես արվեց Իրաքում կամ Լիբիայում: ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում՝ սենատում, սեպտեմբերի 11-ին քվեարկության կդրվի Սիրիան գրոհելու նախագիծը: Նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ կոնգրեսականները կաջակցեն իրեն եւ ռազմական միջամտությանը: Միաժամանակ նա այդպես էլ ուղիղ պատասխան չի տվել, թե արդյոք կհրամայի սկսել ռազմական գործողությունները, եթե, այդուհանդերձ, Կոնգրեսը չտա իր համաձայնությունը: