Panorama.am-ը գրում է.

Ինչո՞ւ ենք սիրում թերթել լուսանկարներով ալբոմներ, ի՞նչ ենք փնտրում. Արդյոք ինչպե՞ս են ապրել, ի՞նչ ոճ են նախընտրել, ինչպիսի՞ն էին: Համեմատե՞լ ենք ուզում` ի՞նչն է փոխվել, ի՞նչն է կրկնվում: Գնահատո՞ւմ ենք` հեռացե՞լ ենք, նորացե՞լ ենք: Թերթեք մեզ հետ մեր ալբոմը` 60-ականներից մեր օրեր ու կարդացեք մի քանի հատուկ կարծիք` ինչպիսին էինք և ինչպիսին ենք:

60-70-ականներ
Հիմնական շեշտադրումը  տղաները դնում էին այսպես` սանրվածք, անդրավարտիք, կոշիկներ և գուլպաներ: 
2 ոճի անդրավարտիք կար հիմնականում, որ թելադրում էին ինչ կոշիկ կրել. շատ նեղ անդրավարտիքների հետ հագնում էին կամ վերևը բաց կոշիկ, կամ սուր քթով կոշիկ: 
Երկրորդ տիպի անդրավարտիքի տակը լայն էր` 28-30սմ, ու պիտի այնքան երկար լիներ, որ կոշիկները փակեր: 
Շատ նորաձև էին սև լաքապատ և սպիտակ կոշիկները: Սպիտակ կոշիկները, այսօրվա ասած` «վերջն էին». դրանք ձգտում էին հագնել բոլորը` ուսանողները, վարորդները, շուկայի աշխատողները, բժիշկները, իրավաբանները:
Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտի ուսանող
1967թ. «կոզանոստրա» երևանյան տարբերակ
«Բժշկականի» ուսանողներ
1968թ. Երևան, քանդակագործ Յուրա Սամվելյանը` որդու հետ

Երկու ընկեր, ժամանակի սանրվածքներով
Ուսանողները էքսկուրսիայով` Գյումրի, «Գորկու սադ»

Սանրվածքը
2 հիմնական ձև կար: Առաջին` կտրում էին կարճ` ու հետ սանրում, որն անվանում էին`բոքս:
Երկրորդ` ովքեր ունեին ուղիղ մազեր, ապա  ճակատի մոտ աքլորի կատարի պես էին կտրում ու առաջ բերում: 
Նրանք, ովքեր ունեին աքլորի կատար, նախընտրում էին հագնել սև կոշիկներ ` սպիտակ գուլպաներով:
Մնացած հագուստը մանևրելի էր...
Հագուստի ու սանրվածքի մասին այս տեղեկատվությունը տրամադրեց առաջին լուսանկարի հերոսը:
Գլխարկ, որ չափազանց նորաձև է նաև այսօր
Երևանի նորաձև տղամարդկանց տրենդը՝  լայն շալվար, հետ սանրած մազեր, գծավոր պիջակ
Սահադաշտում
1965թ. հին ու բարի երևանյան բակային նարդի

1964թ., Երևան, «Զանգվի ձոր», կամ ինչպես իրենք՝ հին երևանցիներն էին ասում, «նաբերեժնի»

1963, երևանյան ձմեռ Լևոն Խոջոյան, Վլադիմիր Նիկողոսյան, եղբայրական «ռուկի վվեռխ»

1964թ., Բաթումի.  Իսկ դուք կարծում եք, թե հայերը միայն երե՞կ են հայտնաբերել այս հանգստավայրը:

1978թ Երևան. Ալեքսանդր Հարությունյան, Հանրապետության Հրապարակին հարող այգու շատրվանները, որ պահպանվել են մինչ օրս

Մեր օրեր

2013թ. Արթուր Հարությունյան, նույն շատրվանների մոտ
Այս հայելու մոտ լուսանկարվելն այսօր այնքան արդիական է, 
որքան 70-ականներին Սասունցի Դավթի արձանի մոտ նկարվելը


«Նրանք միշտ մեր կողքին են»:

«Նրանք ազատ են»:
«Նրանք աշխատում են»:
«Նրանք սովորում են»:

«Նրանք գիտեն պահանջատեր լինել»:
 «Նրանք հաղթող են»:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել