
Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ Տեր-Պետրոսյանը կես բառով անգամ չնախատեց իր թիմակիցներին Հայաստանի իշխանություններին հայհոյելու, համար: Ավելին՝ հենց ինքն էր մեր պետական այրերի հասցեին ամեն օր հնչող վիրավորանքների ավանգարդում: Բա էն ժամանակ չէ՞ր մտածում, որ դա վայել չի քաղաքական լոււրջ հավակնություններ ունեցող ուժին: Թե՞ մտադրություններն էին ուրիշ: Ավելի լսելի լինելու համար անպայման պետք էր ատելությու՞ն սերմանել հասարակության մեջ: Թշնամացնե՞լ մարդկանց:
Իսկ հիմա պարզվում է, որ հատկապես Պուտինին ու Ալիևին չի կարելի հայհոյել: Նրանց հետ համագործակցելու հույսեր կան, որոնք քողարկվում են «քաղաքական լուրջ հավակնություններով»: Դե իսկ երկրի ներսում ամեն ինչ կմնա նույնը: Այստեղ երևի որևէ «հավակնություններ» չունեն: Չնայած էտ ո՞վ չգիտի, որ ՀԱԿ-ի միակ «քաղաքական» կապիտալը հենց էտ հայհոյանքն ու ատելության մթնոլորտն է: