Ընտանիքը եղել և մնում է անձի բարոյական դաստիարակության հիմնական օղակն ու վճռական գործոնը: Ընտանիքից է սկսվում բարոյական դաստիարակության նախահիմքերի կառուցումը, որից հետագայում ձևավորվում և ամրապնդվում են անձի վարքի ձևերը: 
Ընտանիքի հասարակական դերի աճը իր հերթին ենթադրում է բարոյական պատասխանատվության բարձրացում: 
Ընտանիքը պետք է կարողանա դաստիարակել հոգեպես հարուստ, բարոյապես բարձր սկզբունքներով առաջնորդվող սերունդ, ապագա հասարակարգի արժանի ժառանգորդներ: Ընտանիքը պետք է դառնա հասարակական կարգի, բարոյական սկզբունքների ամենահուսալի հենարանը: 
Այդ խնդրի իրականացումը պահանջում է ծնողների բարձր պատասխանատվություն, անհրաժեշտ պահանջկոտություն և ամենօրյա հսկողություն երեխաների արարքների նկատմամբ: Դաստիարակությունը անհրաժեշտ է տանել այնպիսի հունով, որ երեխաների մտքերն ու զգացմունքները հնարավոր լինի ուղղել դեպի բարոյական մաքուր սկզբունքները, դեպի հասարակայնորեն անհրաժեշտն ու օգտակարը: 
Դաստիարակության արդյունավետության մեջ կարևոր է ծնողի բարոյական կերպարը, նրա անձնական օրինակը, խոսքի և վարվելակերպի միասնությունը: Ծնողի անձնական օրինակը հանդես է գալիս որպես բարոյական փորձի փոխանցման յուրահատուկ ձև: Ինչպես ասել է ռուս գրող Տուրգենևն.’’ Անկարգություն չի լինի այն ընտանիքում, որտեղ ծնողի վարքը բարոյականության բարձրագույն տիպար է”: 
Իհարկե, արատավորված ընտանիքում, հեղինակազրկաված ծնողը չի կարող դրական ազդեցություն ունենալ իր երեխայի բարոյական դաստիարակության վրա: Անկասկած, ընտանիքում տիրող հարաբերությունները, հոգեբանական և բարոյական ընդհանուր մթնոլորտը իր անխուսափելի դրոշմն է թողնում երեխաների վարքի ու հոգեբանության ձևավորման վրա:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել