Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Մարկո Ասենսիոյի հեռանալու մասին։ Ասենսիոն «Մալյորկայի» սան է և «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։

Մադրիդյան ակումբի կազմում ֆուտբոլիստը նվաճել է 17 տարբեր տիտղոսներր, այդ թվում՝ երեք հաղթանակ Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում։

2015/16 մրցաշրջանում Ասենսիոն ճանաչվել էր Լա լիգայի մրցաշրջանի գլխավոր բացահայտումը։

Ընդհանուր առմամբ Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրել է 285 հանդիպում և դարձել 61 գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել