Թուրքիայի Միլլի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը պաշտոնը փոխանցել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ և Էրդողանի համախոհ Դևլեթ Բահչելիին՝ հաջողություններ մաղթելով գալիք աշխատանքում։ Այս մասին գրել է ermenihaber-ը։

«Այս պաշտոնը մեծ քաղաքական ու պետական գործիչ Դևլեթ Բահչելիին եմ փոխանցում։ Թող նոր շրջանը բարով սկսվի»,- ասել է Շենթոփը։

Ընդգծենք, որ Բահչելին այս պաշտոնը զբաղեցրել է ժամանակավորապես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել