
Yerevannews.am-ը գրում է.
Այսօր Կոմիտաս 5ա շենքի բնակիչները բացօթյա ասուլիս էին կազմակերպել և ներկայացնում էին իրենց բողոքը՝ ապօրինի շինարարության դեմ: Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ շինարարությունը նոր թափ է ստացել այն բանից հետո, երբ Նազենի Հովհաննիսյանի «Մարդկային գործոն» հաղորդման ժամանակ հյուրընկալվել են կառուցապատողը, ճարտարապետները և ակտիվիստները: Նա նշեց, որ իրենք էլ պետք է մազնակցեին հաղորդմանը, սական երբ իմացել են, որ պետք է մասնակցի ոչ թե կառուցապատողը, այլ՝ վերջինիս ինժեները, հրաժարվել են ներկայանալ հաղորդմանը: «Ակտիվիստներից ուղղարկեցին Տիգրան Խզմալյանին, սակայն դա ճիշտ չէր, քանի որ իմ բնակարանի խնդիրն ինչպես կարող է մեկ ուրիշը լուծել: Այդ ամենը եղավ ի օգուտ բիզնեսմենի: Ես այստեղ ասացի, չգնացիք, զենք տվեցիք նրա ձեռքը: Նա ստեց հաղորդման ընթացքում բառի առաջին տողից մինչև վերջ, իսկ մեզնից ոչ մեկ այնտեղ չկար: Եվ այդ փոքրիկ հաղորդման ավարտից հետո ես ծիծաղեցի և ասեցի՝ Նազենին բոլոր պետական հարցերը լուծեց: Եվ հաղորդման հաջորդ օրն առավոտ շուտ ոստիկանների հետ բոլորը եկան, ներս մտան». – նշեց բնակիչը: Բնակիչների հավաստմամբ, այդ ժամանակ շինարարությունը դադարեցված էր և վերսկսվել է Նազենիի հաղորդումից հետո միայն: «Ամոթ մեր պետությանը, որ ինչ-որ մի հաղորդավարուհի իրենց փոխարեն հարց լուծեց»- հայտարարեցին նրանք: Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում: