
Ladynews.am-ը գրում է.
Եթե Ձեզ թվում է, թե Ձեր ընտանիքում կամ պարզապես զուգընկերոջ հետ հարաբերություններում մի բան այն չէ, բայց չեք հասկանում ինչ, պարզապես թերթեք համատեղ լուսանկարներով ալբոմը:
Իդեալական է, եթե նկարներում Դուք ու Ձեր զուգընկերը գրկախառնված եք: Այդ դիրքը խոսում է ներդաշնակ, վստահություն պարունակող հարաբերությունների մասին: Իսկ այ եթե նկարում գրկողը Ձեզնից մեկն է միայն, ապա մտածելու կարիք կա. այդ մեկի համար հարաբերությունը շատ ավելի թանկ է, քան մյուսի: Բայց այստեղ էլ մի բայց կա: Եթե գրկողը կանգնած է ընկերոջ հետևում ու ամուր ձեռքերի մեջ է առել նրան, ապա սա սեփականատիրական նշան է, որ կարող է նաև խանդի մասին վկայել:
Եթե լուսանկարում զույգը ձեռք ձեռքի տված է, ապա կա երկու լուծում կամ հարաբերությունները նոր-նոր են սկսվում, կամ դրանք արդեն կորցրել են իրենց կարևորությունն ու զգացվում է ռոմանտիկայի պակաս:
Եթե զույգը թևանցուկ է նկարում, ապա կարող ենք խոսել դերերի հստակ բաշխման մասին: Նա, ով տրամադրել է իր թևը, լիդերն է, մյուսը համակերպվել է դրա հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ