1in.am-ը գրում է.

Հնդկական խոշորագույն ընդդիմադիր BJP կուսակցությունը Փոնդիշերրի հարավային քաղաքի վարչակազմին կոչ է արել աշակերտուհիներին վերարկուներ բաժանել՝ այդ կերպ նրանց պաշտպանելու համար սեռական ոտնձգություններից:

Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ այդ հարցը հատկապես սուր է դրված պետական դպրոցներում, որտեղ դեռահաս աղջիկները լավ կլինի երկար վերնազգեստ կրեն, իսկ դպրոցի ղեկավարությունը պետք է նրանց հնարավորություն տա անանուն տեղեկացնել ոտնձգությունների փորձերի մասին: 

Վերջին շրջանում Հնդկաստանում բազմաթիվ բռնաբարությունների ֆոնին այդ խնդիրը դարձել է հասարակական լայն քննարկման առարկա: 

Այս հանցագործությունների համար նախատեսված պատիժները խստացվել են, սակայն որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են կանանց շատ ազատ վարքագծի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել