
1in.am-ը գրում է.
Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին առաջին անգամ պատմել է իր սիրելի տղամարդու մասին և խոստովանել, որ նրա հետ լուրջ հարաբերությունների մեջ է:
«Ես սիրահարված եմ, և արդեն կես տարի է՝ մենք միմյանց հետ հանդիպում ենք: Իմ դեպքում, երբ մեծ երեխաներ ունեմ, հրապարակավ հայտարարել սիրելի տղամարդու գոյության մասին կարելի է այն ժամանակ, երբ մենք ավելի լուրջ քայլ կատարենք և սկսենք համատեղ ապրել: Քանի որ իմ կյանքում դա դեռևս չի նախատեսվում, ես իմաստ չեմ տեսնում հարաբերությունների մասին բարձրաձայնելու:
Ճիշտ հասկացեք, իմ անձնական կյանքի վերաբերյալ մարդկանց արձագանքները կարող են տարբեր լինել: Իսկ իմ անձնական կյանքի պատանդները նախևառաջ դառնում են իմ ընտանիքի անդամները: Նրանց ցավ չպատճառելու համար ես աշխատում եմ չբարձրաձայնել դրանց մասին:
Ես գիտեմ, որ տարբեր ասեկոսեներ են պտտվում, սակայն տվյալ պահին ես կարող եմ հստակ հայտարարել՝ այն, ինչ խոսում են իմ մասին, չի համապատասխանում իրականությանը: Ես իմ ընկերոջ հետ այնքան էլ վաղուց չեմ ծանոթացել, մենք կես տարի է, ինչ հանդիպում ենք: Արդյոք այդ հարաբերությունները կլրջանա՞ն, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը»,- Heat.ru-ին տված հարցազրույցում ասել է Թինա Կանդելակին: