Lurer.com-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը երեկ Աշխարհի առաջնության ընտրական փուլում իր թիմի կազմում անցկացրեց 150-րդ հանդիպումը:
«Կարմիր ֆուրիան» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի դարպասը, իսկ Կասիլյասը հերթական անգամ անառիկ պահեց իր թիմի դարպասը:
Ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով Կասիլյասը հավասարվեց Լոթար Մաթեոսին. տեղեկացնում է Marca-ն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=114783&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել