Shamshyan.com-ը գրում է.

Այսօր սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Բուրաստան գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են «ԳԱԶ 32213» մակնիշի 1221 Լ համարանիշի եւ «ԻԺ» մակնիշի 28 ԼՕ 388 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով «ԻԺ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը` գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը` Երեւան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը `քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները, եւ տեղամասային տեսուչը, ում ավելի շատ գյուղում ճանաչում են որպես «Թաղային Յուրա»: Նրանց ուժերով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել