1in.am-ը գրում է.

1987թ. սեպտեմբերի 6-ին Բալթիմորում առաջին անգամ վիրահատական միջամտությամբ առանձնացրել են երկվորյակներին: Այդ ժամանակ 7 ամսական տղաներին՝ Գերմանիայից, նոր կյանք պարգևեցին: Վիրահատությունն իրականացրել են բժիշկ Բենջամին Կարսոնը և 70 վիրաբույժներից կազմված խումբը:

Ներկայացնում ենք ևս 5 նման դեպք, որոնց շնորհիվ երկվորյակներն իրենց կյանքը սկսել են նոր էջից:


1997-ին Ջոն Հոպկինսի անվան մանկական հիվանդանոցի վիրաբույժը Բալթիմորում 50 հոգանոց բժիշկների խմբի հետ առանձնացրել է 11 ամսական տղաներին՝ Զամբիայից:

2003-ին Մոսկվայում Ֆիլատովի անվան կենտրոնական մանկական կլինիկայում վիրահատության միջոցով առանձնացրել են ղրղըզստանցի երկվորյակներին՝ Զիտա և Գիտա Ռեզախանով քույրերին: Վիրահատությունից արդեն 10 տարի է անցել, իսկ աղջիկները, վերականգնողական կուրս անցնելով, վայելում են կյանքը:

2001-ին Սինգապուրում բժիշկներն առանձնացրել են նեպալցի երկվորյակներին՝ Յամունա և Գանգա Շրեստին: 90 ժամ տևած վիրահատության ընթացքում առանձնացվել են երեխաների ուղեղը միավորող արյունատար անոթները:

Չելյաբինսկում բժիշկ Լև Նովոկրեշչենովը վիրահատել է երկվորյակներին, ովքեր պորտի հատվածում վերք ունեին:

Մարիա Տերեսա և Մարիա դե Խեսուս քույրերը ծնվել են սերտաճած գանգերով: 2002-ին նրանց ծնողները աղջիկներին Լոս Անջելես են տարել, որտեղ 22 ժամ տևած վիրահատության արդյունքում նրանք առանձնացվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել