1in.am-ը գրում է.

Քրտնարտադրությունը օրգանիզմի միակ գործառույթն է, որը թույլ է տալիս պահել մարմնի մշտական ջերմաստիճանը: Բարձր քրտնարտադրությունը կոչվում է հիպերհիդրոզոմ:

Երբեմն նման երևույթները մարդուն խանգարում են ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կյանքում: Մարդիկ կարող են ամաչել, վախենալ, որ հուզմունքից, սթրեսից կամ շոգից հագուստին քրտինքի հետքեր կամ դրան հատուկ հոտ կհայտնվի: Դա կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Երբ թարմացնող միջոցները, կոֆեինից և նիկոտինից հրաժարվելն այլևս չեն օգնում, ստիպված կիրառում են բուժման նոր մեթոդներ: 

Վերջին մեթոդներից է A բոտուլինոտոքսինի (բոտոքս) ներարկումը կամ քրտնագեղձերի հեռացման վիրահատությունը: Բոտոքսից հետո արդյունքն ակնհայտ է արդեն մի քանի օր անց և պահպանվում է 8-10 ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել