
1in.am-ը գրում է.
Գիտնականներն արդեն ապացուցել են, որ սպիրտային խմիչքները ոչ միշտ են վնասակար օրգանիզմին, դրանք կարող են նաև օգտակար լինել:
Ներկայացնում ենք 3 ամենաօգտակար այդպիսի խմիչքները.
1. Կարմիր չոր գինին լավ հակաօքսիդանտ է: Այն դանդաղեցնում է ծերացման գործընթացը, կանխում է խոլեստերինի առաջացումը և մաքրում անոթները: Դա չի նշանակում, որ կարելի է չոր գինին շշերով խմել. բավական է 150 գրամը: Ամենից լավ է գինին խմել ճաշի ժամին, սակայն հարկավոր չէ այն սննդի հետ օգտագործել: Իդեալական տարբերակը առաջին և երկրորդ ուտեստների միջև է՝ ոչ դատարկ ստամոքսով:
2. Օղին անոթալայնիչ ազդեցություն ունի: Սակայն հիպերտոնիան չի կարելի բուժել օղիով: Օրգանիզմում միանում է պաշտպանողական մեխանիզմը, և անոթները սկսում են նեղանալ: Իսկ ահա արտաքին օգտագործման համար այն շատ ավելի օգտակար է: Օրինակ՝ օղու թրջոցները թարախային վերքի վրա, որը կարող է կանխել բորբոքումը: Օղին օգտագործվում է նաև կոսմետոլոգիայի մեջ: Սպիրտային հիմքի վրա պատրաստված միջոցները չորացնում են մաշկը, օգնում բուժիչ նյութերին ավելի խորը ներթափանցել մաշկի տակ: Իսկ օղին ներքին օգտագործման համար օգտակար չէ:
3. Գարեջուրը այնքան էլ օգտակար չէ, որքան այդ մասին ասում են գովազդատուները: Նրանք համոզում են, որ խմիչքը հարուստ է վիտամիններով, որ այն բարելավում է աղիքային համակարգի աշխատանքը և արյան շրջանառությունը: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս գարեջուր խմել: Այն արագ ներծծվում է ստամոքսում, ներթափանցում երիկամները և սկսում խաթարել մարսողությունը: Այն ավելի օգտակար է արտաքին օգտագործման համար: Օրինակ՝ գարեջրով կարելի է մազերը բուժել, դիմակներ դնել դեմքին: