
Aysor.am-ը գրում է.
Հիշողությունը բարդ երևույթ է, որն ունի հստակ տարբերակվող գործընթացներ և հոգեբանական առանձնահատկություններ: Այն ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է:
Իսկ ինչո՞ւ ենք սովորաբար մոռանում կամ մակերեսորեն հիշում իրադարձությունները, դրանց ընթացքը և այլն:
Գիտնականները պարզել են, որ չնչին մանրամասներն ավելի հստակ են պատկերվում և հիմնավորվում սառը և ցուրտ եղանակներին:
Օրինակ` մարդկանց հիշողությունը կարողանում է ֆիքսել խանութներում տեղադրված իրերը, երբ ցուրտ է դրսում:
Ցուրտ եղանակներին մարդիկ ենթագիտակցորեն ձգտում են դեպի տաք միջավայրեր և առավել կենտրոնացված են փակ տարածքների ուղղությամբ, ինչպիսիք են խանութները:
Կյանքի ընթացքում մարդիկ կուտակում են հիշողության հսկայական քանակությամբ մտապատկերներ, որոնք կարևոր դեր են խաղում նրա մտածողության և երևակայության գործընթացներում: Բայց հիշողության մտապատկերները հոգեկան գործունեության հիմնական «նյութն» են կազմում, երբ մենք փորձում ենք հնարավորին չափով ճշտորեն վերհիշել այն, ինչ ընկալել ենք անցյալում:
Տևական մտապահմանը նպաստող մյուս կարևոր գործոնը ինֆորմացիայի կազմակերպվածությունն է, այն, թե ինչ չափով է հստակ նյութի կառուցվածքը: Լավ կազմակերպված նյութերը հեշտությամբ են մտապահվում, մինչդեռ անկապ նյութերը կոնսոլիդացնելու համար լրացուցիչ կրկնություններ են պահանջում: