Ladynews.am-ը գրում է.
Իսկական հաջողություն է, երբ ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ իդեալական է: Բայց անգամ երջանիկ ընտանեկան հարաբերություններն էլ ունեն թակարդներ, որոնցից զույգերը պետք է խուսափեն: LN-ը ներկայացնում է հաջողակ ամուսնության, երջանիկ հարաբերությունների մի քանի մարտահրավերային կողմեր…
Ամուսնությանը վերաբերվելով ինչպես նպատակի, դրան հասնելով, դուք կորցնում եք հետաքրքրությունը: Որոշ մարդիկ ամուսնությանը, ընտանեկան հարաբերություններին վերաբերում են ինչպես գործընթացի, որտեղ սիրելիի հետ յուրաքանչյուր պահը անգնահատելի արժեք է: Մյուսների համար ամուսնությունը արդյունք է, որին հասնելու համար պետք է մի քանի պայմանների հետևել: Կատարելով անհրաժեշտ ծրագիրը` տուն, մեքենա, երեխաներ, հաշիվներ, շատերը մոլորվում են` չիմանալով ինչ անել հաջորդիվ: Նրանք մոռացել են փոքրիկ, բայց հաճելի մանրուքների մասին: «Ավելի արագ,ավելի բարձր, ավելի ուժեղ». սրանք կիրառեք մյուս իրադրություններում:
Ձգտումը արդարացնելու «իդեալական զույգ» կոչումը, անգամ երբ երկուսով եք:
Շատ ուժեղ է մարդկանց աչքերում իդեալական երևալու պահանջը: Դուք ուզում եք ցույց տալ, որ միայն իդեալական հարաբերություններ են ձեր ընտանիքում. դուք երբեք չեք վիճում, ապրում եք միմյանց համար, երեխաները հիանալի են իրենց դրսևորում, լսող են, խելացի: Պետք չէ ամեն ինչ իդեալականին մոտեցնել: Իդեալական տարբերակները միայն գովազդներում են և ամսագրերի շապիկներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ