Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահը վայր է դնում իր լիազորություններըSlaq.am-ը գրում է.

Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ միության նախագահ Մանուկ Նիգոյանը վայր է դնում միության նախագահի իր լիազորությունները:

Նիգոյանի հայտարարությունում ասվում է. «Առաջնորդվելով հայ մտավորականների ցանկությամբ ու պահանջներով, ինչպես նաև հաշվի նստելով Հայաստանում ձևավորված իշխանական համակարգի անկոտրում ու անուղղելի ստորաքարշ, անօրինական և տոտալիտար քաղաքականության հետ, ի մի բերելով հասարակական կյանքում` մասնավորապես Հայաստանի ժամանակակից արվեստների միությունում ունեցած գործունեությանս արդյունավետության պակասը և այդ պաշտոնում իմ ներկայության առաջացրած աղմուկը ես հրապարակայնորեն վայր եմ դնում Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահի լիազորություններս ու հայտնում հասարակական կյանքից հեռանալու մասին որոշումս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել