Սերգո Կարապետյան. Հանրապետությունում անասնապահության ամբողջ պոտենցյալը չի օգտագործվումPanorama.am-ը գրում է.

Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկիր ղեկավարը ծանոթացել է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գեղարքունիքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրապետությունում անասնապահության ամբողջ պոտենցյալը չի օգտագործվում:

«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պատճառը հեռագնա արոտների թերօգտագործումն ու մոտ արոտների գերօգտագործումն է»,- նշեց Սերգո Կարապետյանը:

«ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունը ձեռնամուխ եղավ անասնապահության զարգացման ծրագրի մշակմանը, որի նպատակն էր աջակցել հիմնականում լեռնային և սահմանամերձ համայնքներին, որտեղ անասնապահությունը հիմնական եկամտի աղբյուրն է»,- հավելեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել