Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում նախագահն այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:

Նշվել է, որ «Սևան» հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ ներառյալ մարքեթինգի ոլորտում աշխատատեղերը:

Գեղարքունիքի մարզպետարանում նախագահը հրավիրել է խորհրդակցություն Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի և շահագրգիռ պետական այլ մարմինների պատասխանատու պաշտոնյաներ:

Նախագահին զեկուցել են Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից 2013թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների և Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի հիմնական արդյունքների մասին:


Նշվել է, որ հիմք ընդունելով փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, կմշակվի Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձևավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը և վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները և լաբորատորիաները, որակի և անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը և իրացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել