Վաշինգտոնը ոչ միայն իրավական տեսանկյունից լիազորված չէ ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայի պատերազմին, այլև դրա բարոյական իրավունքն էլ չունի: Խոսքը մի կառավարության մասին է, որն անմեղ մարդկանց դեմ քիմիական զենք օգտագործելու մեծ փորձ ունի: Ահա քիմիական զենքի կիրառմամբ 10 հարձակումներ, որոնք ասոցացվում են ԱՄՆ կառավարության կամ նրա դաշնակիցների հետ:
1. 1962 – 1971 թթ. ԱՄՆ բանակը մոտ 75 լիտր քիմիական նյութեր է արձակել Վիետնամի վրա
Վիետնամի պատերազմի ընթացքում ԱՄՆ բանակը Վիետնամի և հարակից երկրների վրա արձակեց 75 լիտր քիմիական նյութեր, այդ թվում վտանգավոր թունաքիմիկատ Ագենտ Օրանժը: Այս կերպ ԱՄՆ-ն դիտավորյալ կերպով ոչնչացրեց սննդամթերքի պաշարները, աղտոտեց միջավայրը և խորտակեց հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Վիետնամը հաշվարկել է, որ մի տասնամյակ տևած քիմիական պատերազմի արդյունքում 400,000 մարդ է սպանվել կամ հաշմանդամ դարձել, 500,000 երեխաներ ծնվել են արատներով, և 2 միլիոն մարդ հիվանդացել է քաղցկեղով կամ այլ հիվանդություններով: 2012 թ.-ին Կարմիր խաչը հաշվարկել է, որ Վիետնամում մի միլիոն մարդ հաշմանդամություն կամ այլ առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են Օրանժ Ագենտ քիմիկատի հետ:
2. 2008 – 2009 թթ. Իսրայելը գրոհեց Պաղեստինի խաղաղ բնակչության վրա` կիրառելով սպիտակ ֆոսֆոր
Սպիտակ ֆոսֆորը սարսափելի քիմիկատ է, որը մինչև ոսկորները հալեցնում է մարդու միսը: 2009 թ.-ին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կառույցներ, այդ թվում` «Հյուման Ռայթս Վոչը», «Ամնեսթի Ինթերնեյշնլը» և Միջազգային կարմիր խաչը հայտարարեցին, որ Իսրայելի կառավարությունը քիմիական զենքերով գրոհում էր բնակիչների վրա իր իսկ երկրում: «Ամնեսթի Ինթերնեյշնլը» պնդում էր, որ հայտնաբերվել են անհերքելի ապացույցներ, որոնցով հաստատվում է, որ խիտ բնակեցված տարածքներում լայնորեն կիրառվել է սպիտակ ֆոսֆոր: Իսրայելական կառավարությունը սկզբում հերքում էր այս պնդումը, սակայն ի վերջո խոստովանեց, որ այն ճիշտ է:
Այս ՀԿ-ների հայտարարությունից հետո Գազայում Իսրայելի կառավարությունը անգամ քիմիական զենքով հարձակվեց Միացյալ Ազգերի Կազմակերպության շտաբերի վրա: Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում այս փաստերի և Սիրիայի դեպքի միջև: Ինչո՞ւ Օբաման չփորձեց ռմբակոծել Իսրայելը:
3. 2004 թ.-ին Վաշինգտոնը սպիտակ ֆոսֆոր կիրառեց Իրաքի բնակչության դեմ
2004-ին Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ուժերին կցված լրագրողները սկսեցին հայտնել Ֆալուջայում Իրաքի ապստամբների դեմ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին: Սկզբում ԱՄՆ բանակը ստեց` ասելով, թե սպիտակ ֆոսֆորն օգտագործվում էր միայն ծխածածկույթ առաջացնելու և լուսավորություն ստանալու նպատակով, որպեսզի հնարավոր լինի տեսնել թիրախին: Հետագայում ԱՄՆ-ն խոստովանեց, որ սպիտակ ֆոսֆորն օգտագործել է իբրև քիմիական զենք: Այդ ժամանակ իտալական հեռուստատեսությունը ցուցադրեց մի փաստագրական ֆիլմ, որի վերնագիրն էր «Ֆալուջա. ծածուկ արյունահեղությունը»: Ֆիլմում օգտագործված էին կադրեր, լուսանկարենր և ականատեսների հետ հարցազրույցներ, որոնք վկայում էին այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը սպիտակ ֆոսֆորի հարվածներ հասցրեց իրաքյան քաղաքին` չխնայելով անգամ կանանց ու երեխաներին:
4. 1988 թ.-ին Դաշնային հետախուզական գործակալությունը աջակցել է Սադամ Հուսեյնին քիմիական զենքերով պատերազմել իրանցիների և քրդերի դեմ
Դաշնային հետախուզական գործակալության արձանագրությունները այժմ հավաստում են, որ Վաշինգտոնը տեղյակ էր, որ Սադամ Հուսեյնը քիմիական զենքեր էր կիրառում Իրանի և Իրաքի միջև պատերազմում: Դա Վաշինգտոնին չխանգարեց հաղորդել Հուսեյնին իրանական զորքերի գործողությունների մասին, թեպետ Վաշինգտոնը քաջ գիտակցում էր, որ Հուսեյնը կօգտագործի այդ տեղեկատվությունը քիմիական հարձակումներ նախաձեռնելու համար: 1988 թ.-ի սկզբներին Վաշինգտոնը կարևոր տեղեկատվություն հայտնեց Հուսեյնին իրանական զորքերի քայլերի մասին: Մարտ ամսին Հուսեյնը Վաշինգտոնի աջակիցների հետ միասին քիմիական զենքերով գրոհեց մի քրդական գյուղի վրա, որը օկուպացված էր իրանական զորքերի կողմից: Զոհվեց ավելի քան 5,000 մարդ, և վիրավորվեց մոտ 10,000 մարդ: Վիրավորների և զոհերի մեծ մասը խաղաղ բնակչությունն էր: Հաջորդ տարիներին հազարավոր մարդիկ մահացան հիվանդություններից, ստացված վնասվածքներից և ի ծնե արատներից:
5. 1950-ականներին ԱՄՆ բանակը քիմիկատներ փորձարկեց Սենթ Լյուիսի բնակիչների վրա
1950-ականների վերջերին ԱՄՆ բանակը բնակիչներին ռմբակոծությունների էր ենթարկում Սենթ Լյուիսի և նրա հարակից տարածքներում, որտեղ բնակիչների 70% մինչև 12 տարեկան երեխաներ էին: Կառավարությունը բնակիչների շրջանում տարածեց այն հայտարարությունը, թե իբրև այն ծխածածկույթով փորձարկումներ էր կատարում քաղաքը ռուսների հարձակումներից պաշտպանելու համար: Իրականում այն օգտագործում էր փոշիացված ցինկի կադմիումի սուլֆատ: Կառավարությունն ընդունում է, որ քիմիական փոշում մի այլ բաղադրատարր կար, սակայն չի հրապարակում, թե որն է այդ բաղադրատարրը: Անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ կողմերի բնակիչների մեծ մասի մոտ առաջացել է քաղցկեղ հիվանդությունը: Այսպես օրինակ`1955 թ.-ին Դորիս Սպեյթսը ծնվեց այն շինություններից մեկում, որտեղ ԱՄՆ բանակը 1953 – 1954 թթ. քիմիական փոշի էր տարածում օդում: Նրա հայրը նրա ծնվելու տարում հանկարծամահ եղավ, ընտանիքի մյուս չորս երեխաները մահացել են քաղցկեղից, և նա ինքն էլ հազիվ է փրկվել պարանոցային քաղցկեղից:
Շարունակելի...