Մարդկանց հայտնի են մարգարտի բազմաթիվ տարատեսակներ` գետային և ծովային, տարբեր գույների և երանգների` սպիտակ, սև, կաթնագույն, ծիրանագույն և այլն: Իսկ բոլո՞րը գիտեն արտաքինով համեստ այս քարի հատկությունների մասին:

Հնուց այն համարվում էր թալիսման (հուռութք), որն իր տիրոջը սեր էր բերում, պաշտպանում էր չար աչքից և բացասական ազդեցությունից, նույնիսկ` գողերից և ավազակներից: Սակայն այն կարող էր կորցնել թալիսմանի իր հատկությունը, եթե նվիրվեր ուրիշ մարդու: Ավելին, հայտնվելով անարժան մարդու ձեռքում, մարգարիտը կարող էր փոխել գույնը, անգամ` փշրվել: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, եթե մարգարտի տերը մահանա: Այդ իսկ պատճառով այս քարը երբեմն անվանում են նաև «կարոտի արցունքներ»: 

Հին գուշակներն ու աստղագետները պնդում էին, որ մարգարիտը հարմար է հատկապես նրանց, ովքեր ծնվել են Ձուկ համաստեղության ներքո: Ոմանց կարծիքով` մարգարիտը նպաստում է նաև պայծառատեսությանը:

Այս թանկագին քարը կարող է ծառայել իբրև առողջության ցուցիչ. եթե մարգարիտը խամրում է, դա կարող է վկայել օրգանիզմի լուրջ հիվանդությունների մասին: 

Մարգարիտ պարունակող բուժամիջոցները նպաստում են նյութափոխանակությանը, մաշկային հիվանդությունների բուժմանը, ամրացնում են ատամները, սրտամկանային համակարգը, մաքրում են արյունը: Մարգարտով թրմված ջուրը բուժում է նաև կանացի մի շարք հիվանդություններ, ինչպես նաև՝ գլխային հատվածի հետ կապված հիվանդություններ` ականջացավից և գլխացավից մինչև հոգեկան խանգարումներ: Օգտակար է այդպիսի ջրով դեղ խմել, կամ էլ բուսական եփուկներ պատրաստել: Այս ջուրը կարելի է օգտագործել նաև բույսեր ջրելու համար: 

ամբողջական նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել