
Operativ.am-ը գրում է.
Վիրտուալ համբույր, վիրտուալ սեր, վիրտուլ կյանք...ընդամենը մի քանի տարի առաջ այս բառերը ոչ ոքի ոչինչ չէին ասի, իսկ հիմա մեր առօրյայի ամենաօգտագործվող, «ամենակարևոր» բառերն են:
Քայլում ես փողոցով, գնում ես սրճարան, ամենուր, խոսակցության հիմնական թեման համացանցն է:
Տարօրինակ բան, միևնույն սրճարանում, համակարգչի առաջ նստած աղջիկ-տղա: Երկուսն էլ խորասուզված իրենց ipad-ի մեջ, միմյանց չնկատելով, զրուցում են իրար հետ:
Մարդիկ կորցրել են իրականության զգացողությունը: Մարդիկ ավելի մենակ են դարձել:
Ճապոնացիները վիրտուալ համբույր են հայտնաբերել, ինչ հաջողություն, բոլորս հենց դրան էինք սպասում: Շուտով մարդկանց փոխարեն կապրեն, կսիրեն, կաշխատեն ինչ-որ վիրտուալ, ռոբոտային արարածներ:
Շուտով մարդիկ ընդհանրապես «անպետք» կդառնան: Ում է պետք անկանխատեսելի, տրամադրությունից կախված, երբեմն հիվանդ, երբեմն առողջ աշխատակիցը, եթե կարելի է փոխարինել նրան հստակ ծրագրով աշխատող, միշտ «լավ» տրամադրությամբ ռոբոտով:
Գիտաֆանտաստ գրողները վաղուց արդեն կանխատեսել են մարդկության համար նման ապագա, բայց մենք դեռ հանգիստ ապրում ենք, շարունակ ենք ողջ օրը համացանցում անցկացնել, անգամ սիրահարվել` անհայտ, անհասցե մարդկանց: