
Aysor.am-ը գրում է.
Վերջերս մայրացած Քիմ Քարդաշյանը որոշել է փոխել կյանքն ու արտաքին տեսքը: Այս ամիսների ընթացքում Քարդաշյանն արդեն հասցրել է նիհարել, օրերս էլ շիկահեր դառնալու որոշում է կայացրել:
Իրական շոուների հերոս Քիմը պապարցիների ուշադրության կենտրոնում է հայտնվել դստեր հետ զբոսանքի ժամանակ: Չնայած Քարդաշյանը հրապարակել է դստեր լուսանկարը, սակայն զբոսանքի ընթացքում փոքրիկին թաքցրել է ճերմակ շղարշի տակ:
MailOnline-ի հետ զրույցում աստղի վարսահարդարը պատմել է Քիմի ոճի փոփոխության մասին: Ջորջ Պապանիկոլասն ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման փոփոխությունը մոտ 10 ժամ է պահանջում, մենք բավականին արագ հասանք արդյունքի, մեզանից պահանջվեց շուրջ 4 ժամ»:
Վարսահարդարը պատմել է, որ Քիմը վախենում էր մազերի որակի համար և անհանգստանում, որ կարող է «նարնջագույն» ստացվել, սակայն վերջում գոհ է մնացել արդյունքից:
«Շաբաթներ շարունակ քններկել ենք, երկուսս էլ նյարդայնանում էինք: Մուգ գույնից բաց գույնի անցումը ռիսկային է, հատկապես եթե մազերը Քիմի նման մուգ են»,-ասել է Պապանիկոլասը: