Mediamax.am-ը գրում է.

Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։

Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։

Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից։

Նախ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել