Թեև գրառումս բավականին անձնական է ստացվելու, բայց կխնդրեի կարդալ այն մինչև վերջ, որովհետև  շատ տողերում դուք ձեզ կգտնեք:Քանի որ ես չեմ տառապում լավ ու բարի մարդ լինելու հիվանդությամբ ու ոչ էլ համեստության  մեծ քանակ կա բնավորությանս մեջ, անկեղծ կասեմ. բնավորությանս մեջ կան գծեր,որոնք ես իրոք հարգում եմ ու հպարտանում եմ դրանցով:  Դրանցից մեկն այն է ,որ ես չեմ վախենում խոսել սեփական սխալներիս կամ վատ վիճակիս մասին: Ու գիտե՞ք ինչ, ես կբարձրաձայնեմ.Ես  ունեմ սոցցանցերից կախվածություն: Ես հիվանդ եմ: Ուղղակի հարց ունեմ. ի՞նչ ենք մենք անում: Կասե՞ք, կբացատրե՞ք: Կյանքը գնում է առաջ իսկ մենք փտում ենք  ինտերնետ ասվածում:  Հենց այս պահին ես զզվում եմ ինձնից: Այո, զզվում եմ: Ու արժանի եմ այդ զգացմունքին: Որովհետև զզվելի երեխա եմ ծնողներիս համար: Ձեռքս խղճիս եմ դնում. ե՞րբ եմ վերջին անգամ ծնողներիս հետ դուրս եկել զբոսնելու, ե՞րբ ենք վերջին անգամ միասին  ֆիլմ դիտել,կամ լավ, ե՞րբ եմ գոնե մեկ ժամ հյուրասենյակում եղել ծնողներիս հետ...Չեմ հիշում: Ու ի՞նչ, ես լավ երեխա եմ, հա՞ : Ի՞նչով հպարտանամ,որ ծնողներիս  հետ օրվա մեջ միքանի վայրկյան եմ շփվում, հա՞ : Ամաչում եմ: Իմ ծնողները միշտ չէ,որ կողքիս են լինելու, իսկ ես նրանց արհեստականորեն մենակ եմ թողել:  Նրանք իմ մեջ են գտնում երջանկություն,իսկ ես ՝ սոցցանցում:Զզվելի ընկեր եմ  ընկերներիս համար: Փոխանակ արագ ազատվելու ու գնալու ընկերներիս հետ մի-մի բաժակ թեյ խմելու,ես սահմանափակվում եմ կարճ նամակներով: Արդեն չեմ հիշում,թե երբ եմ  մոտ ընկերոջս հետ դուրս եկել ու  հանգիստ զրուցել՝  աչքերի մեջ նայելով: Ընկերներիս աչքերն եմ կարոտել,  ԻՍԿԱԿԱՆ ժպիտներին եմ կարոտել ու ընկերուհիներիս արցունքոտ աչքերին,որ գալիս ինձ գրկում ու ասում են. ՛՛Սյուն,օգնի,ես լավ չեմ,չգնաս՛՛ : Զզվելի աշակերտ եմ: Դասերս հարմարեցնում եմ   վիրտուալ կյանքիս: Հենց ՛՛ազատվեմ՛՛ ` նոր դաս կանեմ: Ինձնից էլ ի՞նչ դիմորդ:  Ինչի՞ վրա եմ,գրողը տանի ես դրել իմ հույսը:Ես չեմ պարապում այնքան,ինչքան որ կարող էի պարապել: Ու գիտեմ. եթե էսպես գնաց հետո ափսոսալու եմ այ  այս սպանածս  ժամանակի  համար:Զզվելի բլոգգեր եմ:  Գոնե նստեմ նյութերիս վրա աշխատեմ, ընկեր-բլոգգերներիս գրառումները կարդամ,  մեկնաբանեմ, ծանոթանամ նորություններին, ես նստած ինչ-որ ապուշ նկարներ եմ թերթում Ֆեյսբուքում, հիմար երկխոսությունների մեջ եմ  չգիտեմ էլ ում հետ:Ես մոռացել եմ ինչ է  բակում զբոսնելը: Մոռացել եմ,թե ինչպես էի ժամերով գիրք կարդում: Ոչ թե կարդում էի,այլ ծամում էի արդեն: Իսկ հիմա ի՞նչ է մնացել  գրքասեր աղջկանից: Ոչինչ: Սպանել եմ, էլ չեմ կարողանում ժամերով գիրք կարդալ,որովհետև  ուշք ու միտքս  սոցցանցերում է: Գրքերի հոտին եմ կարոտել...Ինչ վատն եմ,չէ՞ : Ինչ զզվելի եմ; Բայց ես բարձրաձայնում եմ այս ամենը: Մենք սիրում ենք մեղադրել  ուրիշներին. ՛՛ Վա՜յ հլը էսինչին նայի, յաախք,սաղ օրը ֆեյս ու օդնո քցած ա,  գնում ա զուգարան՝ գալիս ստատուսում գրումա: Հը՜ռ-հը՜ռ-հը՜ռ : Ուֆ լավ է, սաղ հիվանդացել են, լավա որ ես ինձ կառավարում եմ՛՛ : Ոչ մեկս էլ ոչինչ չի կառավարում:   Ատում եմ քննադատել,ես իմ փոխարեն եմ խոսում: Այո,  ես ՀԻ-ՎԱՆԴ  ԵՄ ! Տառապում եմ ֆեյսբուքով, առավոտյան արթնանում ու միանգամից  էջս եմ ստուգում, անհամբեր սպասում եմ ինչ -որ տառակույտերի և այլն: Ամենաիսկական հիվանդ եմ: Ինձ կառավարում են:Ես երբեք թույլ չեմ տա ինձ կառավարեն: Ոչ մեկ, առավել ևս՝ ոչինչ: Ես լվանում եմ ձեռքերս այս  զզվելի սոցցանցային կյանքից: Սա չի նշանակում, որ ես էլ չեմ օգտվելու Ֆեյսբուքից, ամենևին: Էլի լինելու եմ ակտիվ, էլի ժամանակիս որոշ մասը հատկացնելու եմ նրան, բայց ժամանակիս ՈՐՈՇ մասը,այլ ոչ թե ամբողջությամբ:  Ոչ թե Ֆեյսբուքն ինձ կկառավարի, այլ՝ ես նրան: Ես կստիպեմ իմ անձնական էջին հարմարվել ինձ, այլ ոչ թե ինքս կհարմարվեմ  գրողի տարած էջիս:Լավագույն սոցցանցը կյանքն է: Ես ուզում եմ էլի փողոցում  գժություն անեմ, ուզում եմ ընկերուհիներիս արցունքները տեսնեմ, ուզում եմ փայլող աչքերով գան ու պատմեն,որ սրահարվել եմ: Ես չեմ ուզում այդ ամենի մասին ինձ գրեն ֆեյսբուքով, ՈՉ !!!  Վերադառնում եմ գրքերիս մոտ, ուզում եմ մատներով կպնել թերթերին ու շնչել այդ հրաշք բուրմունքը:Ուզում եմ ծնողներս աշխատանքից չվերադառնան ու  կարոտած աչքերով նայեն սենյակիս դռանը: Ուզում եմ նրանց դիմավորեմ հյուրասենյակում,ուրախ ժպտալով ու գեղեցիկ ընթրիքի սեղան գցած:Ուզում եմ  այնքան եռանդով պարապեմ,որ  գրքերս ժամանակից շուտ վերջացնեմ ու ուսուցիչներս չիմանան թե ո՞ր գրքով արդեն ինձ հետ զբաղվեն, էլ գիրք չմնաց: Ինչ տալիս են ՝ կուլ եմ տալիս:Ուզում եմ ու կանեմ: Ոչինչ ինձ չի կառավարի: Այսօրվանից ինձ չեն կառավարում լայքերն ու քոմմենթները: Այսօրվանից  ես եմ իմ տերը, իմ կյանքի տերը:Ես գնում եմ բուժվելու!  Ես վերադառնում եմ իրական կյանք: Ես չեմ պատրաստվում իմ ամենագեղեցիկ տարիքը սպանել սոցցանցերում......Ու մինչ մտածելը,թե ես  թույլ մի մարդ եմ, իսկ դուք ուժեղ ու կախվածություն չունեք, խնդրում եմ... Կանգ առեք ու լավ մտածեք:Կյանք, ես վերադառնում եմ....))))Շնորհակալություն  ԱՅՍ  գրառմանը:p.s. Հենց նոր ինձ սիրեցի...Անչափ շատ)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել