Մեր ողջ պատմության ընթացքում մենք հաճախակի հայտնվել ենք երկու գերտերությունների միջև ընտրելու փաստի առաջ: Մշտապես տիրել է կողմնորոշումների մտայնությունը: Լինի դա Հռոմեական կայսրություն, թե Պարթևական տերություն, Բյուզանդական կայսրություն, թե Սասանյան Պարսկաստան, Բյուզանդական կայսրություն, թե Արաբական խալիֆայություն, Կիլիկիայում` մամլուքներ, թե մոնղոլներ, հետագայում` Օսմանյան կայսրություն, թե Սեֆյան Պարսկաստան, Ռուսական կայսրություն, թե Արևմուտք: Հիմա էլ` Եվրասիական միություն, թե Եվրոպական միություն: Ու այդպես մեզ շարունակ բաժանել են` իրար դեմ տրամադրելով տարբեր ուղղությունների կողմնակիցներին:
Հայ ազգը միայն այն ժամանակ վեր կբարձրանա, երբ հասկանա, որ այդ բոլոր կողմորոշումները միշտ էլ մեր բոլոր աղետների հիմքն են հանդիսացել, և որ կա միայն մեկ կողմնորոշում. դա ՀԱՅԱՍՏԱՆՆ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել