Այսօր ԱԺ-ում Աբրահամյան Տիգրանը՝ հարցերը ճիշտ կառուցելով ու քպ-ական ուսապարկերի սադրանքներին չտրվելով, կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից։
«Ցուցմունքների մեջ խճճվելով» փոխնախարարն ի վերջո հայտարարեց, որ հայ և ադրբեջանցի զինվորականների «բանակցությունները» (երեկ այդպիսի մի «բանակցություն» ավարտվեց 4 հայ տղերքի զոհվելով և 6 վիրավորով մեզ համար) սահմանազատմամբ զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության մի մասն է!!!
Այսինքն թուրք-նիկոլական դաշինքն առանց ոչ մի թուղթ ստորագրելու (կամ գուցե գաղտնի ստորագրելով, չգիտեմ) արդեն սահման է գծում։
Ու հենց այդ պատճառով են ադրբեջանցիք էսպես բացեիբաց, լկտիաբար մեր հողում ամրանում ու դեռ մի բան էլ պահանջներ ներկայացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել