Երեկ գիշեր կայքէջում տեղարել էի գրությունս այն հաղորդագրության մասին, ուր տեղեկացվում էր, որ Ուկրաինայից Հայաստան են ժամանել «քարոզիչներ», որոնք որոշել են մեր ժողովրդին ապացուցել, որ մենք մեր ողջ պատմության ընթացքում ճիշտ չենք ապրել, և այն ավանդությունները, բարոյական պատկերացումները, ԱԶԳային արժեքները, որոնք ունեցել ենք և ունենք, սխալ են։ Անշուշտ, բավականին երկար մի հոդվածով անդրադարձա հարցին, սակայն քանի որ այդ աղանդի մանրամասներին ծանոթ չէի, գրությանս մեջ դրանց չէի անդրադարձել։ Հուրախություն մեզ` Երիտասարդական Միասնական լիգայից ինձ տրամադրեցին տեղեկություններ, որոնք պարզ են դարձնում այդ շարժման պատմության որոշ դրվագներ, որով հստականում է նաև նրանց բուն էությունը, ինչ «ձնծաղիկի նեկտար» են, ուր և ինչպես են ձևավորվել, և ինչ է վերջապես նրանց նպատակը։



Եվ այսպես։ Աղանդը հայտնի է «Միջազգային Քրիստոնեական ընտանիք» անվամբ: Այն հիմնվել է ԱՄՆ-ում Դեվիդ Բերգի կողմից: Աղանդն ունի մի քանի անուններ` «Աստծո երեխաներ», «Քրիստոնեական առաքելություն դեպի ընտանիք», «Սիրո ընտանիք»: Այդ աղանդը հիմա գործում է «Միջազգային Քրիստոնեական ընտանիք» և «Ընտանիք» անուններով:
Այս աղանդը քարոզում է հոմոսեքսուալիզմ, մանկապղծություն, սեռական հարաբերություններ հարազատների հետ:
Այն Հայաստան է եկել Ուկրաինայից, դեռևս նոր է փորձեր կատարում հաստատվելու:
Օրինակ` Ուկրաինայում կան մարդիկ, մեր հայրենակիցներից, ովքեր զրույցում հաստատել են, որ այնտեղ շատ երիտասարդներ, որոնք անդամակցել են այս աղանդին, կյանքին վերջ են դրել ինքնասպանությամբ:
Իրենք, իբրև թե, քարոզում են Քրիստոնեություն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել