Վարդան Մինասյան. «Մենք չենք մտածում պարտության մասին»Panorama.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

- Հայտնի է, որ Ռոբերտ Արզումանյանը վնասվածքով է ժամանել հավաքականի ճամբար: Ի՞նչ վիճակում է նա մոտենում խաղին:
- Միանգամից նշեմ, որ հավաքականում գտնվող բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին:

- Չեխիայի ընտրանու մարզիչը նշեց, որ Հայաստանն անկայուն խաղ է ցուցադրում, հոգեբանական խնդիրներ ունի, ինչի արդյունքում թիմը կարող է պարտվել Մալթային, բայց հաղթել Դանիային: Ի՞նչպես կմեկնաբանեք նրա խոսքերը: 
- Ինչ-որ առումով համաձայն եմ, որ կա հոգեբանական ազդեցություն: Բայց միայն հոգեբանությունը չէ պատճառը, քանի որ կան նաև այլ գործոններ: Մենք կարող ենք հաղթել Դանիային, պարտվել Չեխիային, իսկ Չեխիան, իր հերթին, կարող է զիջել Դանիային:

- Չեխիայի հավաքականի մարզիչը շեշտել էր նաև, որ ինքը որոշակի ճնշման տակ է: Այդ առումով ի՞նչ վիճակ է Հայաստանում: 
- Այո, նրանց վրա ճնշումն ավելի մեծ է: Ես ավելի շատ մտածում եմ մեր հավաքականի մասին: Միակ ցանկությունը վաղվա մրցավեճում լավ խաղ ցուցադրելն ու հաղթելն է:

- Այսօր չեխական ԶԼՄ-ները նշել էին, որ եթե Չեխիայի հավաքականը ցանկանում է հաղթել, ապա պետք է մի քանի անգամ դիտի Դանիա-Հայաստան հանդիպման տեսագրությունը: Արդյոք Դուք փոխե՞լ եք մարտավարությունը: 
- Խաղերը միմյանց նման չեն, և յուրաքանչյուր խաղի համար մենք ընտրում ենք այլ մարտավարություն:

- Լևոն Հայրապետյանը և Հրայր Մկոյանը որքանո՞վ են պատրաստ վաղվա խաղին: 
- Նշեցի, որ բոլորը պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է ֆունկցիոնալ վիճակին, ապա պետք է ընտրություն կատարենք:

- Ընդլայնված ցուցակում ընդգրկված էին նաև Արտակ Դաշյանը և Վարդգես Սաթումյանը, սակայն նրանք դուրս մնացին հայտացուցակից: Ի՞նչ կարող եք ասել այդ խաղացողների մասին: 
- Նրանք պետք է հասկանան, որ մեր ուշադրության կենտրոնում են, պարզապես այս անգամ ընտրվեցին այս 23 խաղացողները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել