Aysor.am-ը գրում է.
Բրազիլիայում զբոսաշրջիկները անհավանական պատկերի ականատես են եղել: Արգելավայրերից մեկում հովազը աննկատ լողալով գետի միջով հարձակվել է 7 մետրանոց կոկորդիլոսի վրա:
Dailymail-ի փոխանցմամբ` վայրի կատուն իր ճանկերը և ատամները խրել է կոկորդիոսի մարմնի մեջ և գցել նրան գետը:









Կոկորդիլոսի և հովազի մարտը տեղի է ունեցել Կույաբա գետի մոտ` Պանտապալ շրջանում, որը գտնվում է Արևմտյան Բրազիլիայում:
Պարբերականը նշում է, որ Բրազիլիայի այդ շրջանում բնակվող հովազները դարձել են կոկորդիլոսների իսկական թշնամիները և ոչնչացնում են նրանց, երբ կոկորդիլոսները դուրս են գալիս գետից `արևի տակ տաքանալու:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/09/06/jaguar-crocodile-attack/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել