
Emedia.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, սեպտեմբերի հինգի երեկոյան հայտարարել է, որ սիրական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ինչպես տեղեկացնում էն «ՌԻԱ Նովոստի»-ին, Սանկտ Պետերբուրգում G20-ի գագաթաժողովում ելույթ ունենալիս, Պան Գի Մունը նշել է, որ հակամարտության կողմերից որևէ մեկին զինամթերքի մատակարարումն անընդունելի է:
Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ցանկացած գործողություն պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում: Նա առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում Ժնևում երկրորդ խորհրդաժողով հրավիրել, որը նվիրված կլինի սիրիական հարցին:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ սիրական հակամարտությունն անհնար է լուծել ՄԱԿ-ի միջոցով, Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: