
1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնից պահանջում է մեծացնել թիրախների թիվը Սիրիայի տարածքում ամերիկյան և ֆրանսիական զորքերի հարվածի համար, ինչպես նաև ուսումնասիրել այս գործողությունում ռազմաօդային ուժերի մասնակցության հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Խոսքը 50 սիրիական օբյեկտներից բաղկացած ցուցակի ընդլայնման մասին է, որը կազմել են ֆրանսիացի զինվորականները: Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախատեսվում է խուսափել քիմիական զենքի ենթադրյալ պահեստներին հարվածելուց:
Կոալիցիայի թիրախներ կարող են դառնալ Սիրիայի բանակի այն ստորաբաժանումները, որոնք իբր պատասխանատու են քիմիական հարձակման համար, այն ծրագրավորած շտաբային ստորաբաժանումը, ինչպես նաև հրանոթային և հրթիռային մարտկոցները, որոնք անմիջականորեն հարված են հասցրել:
ԱՄՆ-ի շտաբների հրամանատարների միացյալ կոմիտեի հրամանատար Մարտին Դեմփսին հայտարարել է, որ պոտենցիալ թիրախների թվում են հակաօդային պաշտպանության բազաները, որոնք դիտարկվում են որպես քիմիական զենքի պաշտպանության միջոց:
Բացի այդ, Սպիտակ տունն առաջին անգամ բարձրացրել է գործողությանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռների մասնակցության հարցը՝ հստակ թիրախներին հարվածելու համար: Ավելի վաղ նախատեսվում էր Սիրիային հարվածներ հասցնել թևավոր հրթիռներով, որոնք տեղակայված են ամերիկյան ռազմածովային ուժերի խմբում՝ Միջերկրական ծովում: