
Երբ անհատը հայտնում է կարծիք, նշանակում է, որ նա այդպես մտածում է, իսկ եթե այդպես մտածում է, ապա նրա դաստիարակության ու սոցիալիզացիայի ագենտները, միջավայրը, ինչպես նաև գիտելիքները նպաստում են դրան:
Այսօր տրանսպորտում պատահաբար լսեցի երկու երիտասարդ առաջին կուսեցիների զրույցը հայաստանյան կյանքի ու Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նրանցից մեկն արեց այսպիսի արտահայտություն` մեջբերում եմ բառացի. «Եթե Հայաստանն իմը ըլներ, կծախեի, կգնայի Թուրքիա»:
Ինչպես ասում են` No comment:
Միշտ ավագ սերունդը իր հետնորդներին ասում է` դուք եք մեր ապագան: Ու եթե «ապագայի ներկայացուցիչը» նման մոտեցում ունի, ապա վալի է:
Ցավում եմ, որ նման դեգրադացված երիտասարդներ կան մեր շրջապատում, նմաններին ոչ թե պետք է քննադատել, այլ պետք է ուղարկել արյան ստուգման լաբորատորիա:
Նմաններին ընդհանրապես չպետք է թողնել ուսումնական հաստատություն, քանի որ նմաններից միայն վտանգ կա, պոտենցիալ ծախողի ու դավաճանի հոգեբանությամբ օժտված կեցվածքը բերում է գռեհկաբարո ու ցինիկ պահվածքի:
Պետության ու հայրենիքի վերաբերյալ արված յուրաքանչյուր արտահայտություն, նույնիսկ հումորային, չպետք է լինի այդպիսի կոնտեքստի մեջ, իսկ դրա գիտակցումը սերմանելու գործում պետք է նպաստեն անհատի սոցիալիզացիայի բոլոր ագենտները: