Այլ տարբերակ չկա՞ բայց: Վրաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ղրղզստանի համար կա՞, Հայաստանի համար չկա՞... Իսկ համոզմունք կա՞, որ եթե մի բան լինի, ռուսները կօգնեն... Կօգնեն մե՞զ, թե՞ Ադրբեջանին (զենքով օրինակ)... 
Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կայանում է հենց նրանում, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը միշտ մնա, ու իրենք միշտ կարանան շանտաժ անեն:
Բա լավ, բա որ էլի խորացնենք, խորացնենք համագործակցությունը, հետո 1915-ի պես հեղափոխություն լինի այնտեղ (ի դեպ, դա կանխատեսվում է՝ նավթի ու գազի այլընտրանքի առաջացման հետ միաժամանակ), ու մնանք մենակ:

Իմ համոզմամբ, միակ պատճառը նման «տարբերակ չկա»-ի ներքին է, այն է, որ ՄՄ անդամագրությունը իշխանության վերարտադրման հնարավորություն է: Միայն Ռուսաստանի հետ ընկերության դեպքում է, որ կարելի կլինի կրկին սպեցնազ օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ, և այդ մասին ՎՎ-ն հիշեցրել է ՍՍ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել