
Tert.am-ը գրում է.
Տոկիոն և Լոնդոնը մտադիր են սերտորեն համագործակցել Սիրիայում հումանիտար խնդիրների լուծման հարցում։ Այս մասին ուրբաթ օրը պայմանավորվել են Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան և նրա բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգը հեռախոսազրույցի ժամանակ, գրում է Взгляд-ը:
«Ճապոնիան մտադիր է կրկնապատկել Սիրիայից փախստականներին օգնություն տրամադրելու իր ջանքերը»,-զրույցի ընթացքում նշել է Կիսիդան:
Իր հերթին Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Լոնդոնը հատուկ նշանակություն է տալիս Սիրիայում հումանիտար հարցերի շուրջ Տոկիոյի հետ համագործակցությանը:
Ճապոնիայի արտգործնախարարության տեղեկություններով՝ Հեյգը հայտնել է Կիսիդային, որ G20 գագաթնաժողովի ընթացքում բրիտանական կողմը մտադիր է միջազգային կոնսենսուսի հասնել սիրիացի փախստականներին օգնության հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ