Սիրտս ցավում է...
Ու փշաքաղվելու աստիճան ես ողբում եմ քո մա՜հը...
Անզգայացում...
Կարծես չենք ծնվել մենք իրար համար...
Հիմարությո՜ւն...
Ձեռքերս դողալու աստիճան խառնվել են իրար ու չգիտեն ինչ անել, որ զգան մի քանի վայրկյան, թե ինչպես են հպվում քո սառը մարմնին...
Փշաքաղվո՜ւմ եմ...
Սիրտս «զարկադուլ» է անում...
Արյունս մաղում է միջովս ու հավաքվում մի տեղ, սառո՜ւմ...սպիտակո՜ւմ...
Չեմ զգում ոչինչ...
Մատներովդ բռնել ես իմ նիհար թևը...
Նիհարե՜լ է...
Սակայն պետք է նշեմ, որ դու կիլոմետրերով հեռու ես...

Զարկերակս չի արձագանքում...
Հուսահատ եմ...
Երևակայություններն ու երազանքները ամուր կպել են մարմնիցս ու ներս են խցկվում, ամրապնդվում ուղեղումս...
Ու ցնդո՜ւմ եմ...

Սառնությո՜ւն...
Ես իրավունք չունեմ ողբալու քո մահը...
Դու չես մեռել...
Բայց կիլոմետրերը սպանել են քեզ...
Տենդ...
Այրվո՜ւմ եմ...
Նիհար թևս հյուծվել է...
Դեռ չի զգում մարմինդ, որ սառել է մեռելի պես...

Ջերմության պակաս երբեք չեմ զգացել...
Սակայն հիմա ենթադրում եմ, որ սառել է մարմինդ...

Կիլոմետրերն են սպանել ջերմությունը...
Կիլոմետրերն են թևս նիհարեցրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել