Սեպտեմբերի սկզբին կինոմատոգրաֆի աշխարհը ցնցեց այն  նորությունը, որ 76 ամյա հոլիվուդյան  դերասան Ջեք Նիքոլսոնն այլևս չի նկարահանվի որևէ ֆիլմում:

Ներկայում այն շոու բիզնեսում ամենաքննարկվող թեմաներից է: Անսպասել էր նաև,  որ   կինոյի պատմության ընթացքում մեծագույն դերասանի մասնակցությամբ վերջին` «Ինչպես իմանալ» ֆիլմը նկարահանվել է երեք տարի առաջ, 2010 թ-ին: Նիքոլսոնի` կինոաշխարհից հեռանալու պատճառը դերասանի հիվանդությունն է. նա գրեթե ամբողջությամբ կորցրել է հիշողությունը:

Սակայն, ինչպես հայտնել են արևմտյան լրատվամիջոցները, նա հասարակության առաջ դուրս կգա, գոնե ներկա կլինի սպորտային սիրելի ակումբների մրցումներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել