1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի օրը G20-ի առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերին զենք մատակարարելու անթույլատրելիության մասին:

«Պետք է հասկանալ, որ մեր կորցրած յուրաքանչյուր օրը խաղաղ բնակիչների կյանք արժե: Սիրիայում հակամարտող կողմերից ցանկացածին անթույլատրելի է զենք մատակարարել: Այս ճգնաժամը ռազմական լուծում չունի»,- Ria Novosti-ն մեջբերում է գլխավոր քարտուղարի խոսքերը:

Օգոստոսի վերջին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ զենքի մատակարարման վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը Մոսկվան իրականացնում է: «Ո՛չ ճգնաժամը, ո՛չ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ծոցի երկրների ճնշումը չեն խանգարում դրանց իրականացմանը: Ռուսաստանը Սիրիային մատակարարում է այն, ինչ պահանջվում է նրա և նրա ժողովրդի պաշտպանության համար»,- ասել է Բաշար Ասադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել