«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները նվազել են 64.2 տոկոսով. այդ մասին է փաստում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցը:

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս թիվը, թերևս, կարելի է համարել աննախադեպ, քանի որ վերջին տարիներին նման կտրուկ անկում չէր գրանցվել, այդ ցուցանիշը 50 տոկոսից չէր անցել: Ընդ որում, իրենց ներդրումները մեր երկրւմ նվազեցրել են գրեթե բոլոր երկրները, այդ թվում` մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեյցարիան և այլն: Այսքանից հետո հետաքրքրականն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, թե մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, իսկ ներդրողների պաշտպանության ուժգնությամբ ՀՀ-ն 25-րդ տեղում է: Այլ կերպ ասած՝ վարչապետը երեկ հերթական անգամ ստել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել