«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.

 «Երբ 2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրարշավում մրցակցում  էին Բարաք Օբաման և Ջոն Մաքքեյնը, ես, ինչպես և աշխարհում ու ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ, հույս ունեի, որ Դեմոկրա­տական կուսակցությունը ներկայացնող երիտա­սարդ հավակնորդը, որն, ի վերջո, նախագահ ընտրվեց, իր անձով և մտածելակերպով նոր դարաշրջան կազդարարի թե ԱՄՆ-ի և թե ամբողջ աշխարհի համար: Օբաման քննադատում էր նա­խորդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի արտաքին քաղաքականությունը և, մասնավորապես, իր երկ­րի մասնակցությունը իրաքյան պատերազմին, որը Իրաքին ոչ խաղաղություն բերեց, ոչ էլ ժողովրդա­վարություն:

 ԱՄՆ 44-րդ նախագահը դեմ էր արտահայտվում ուժի անիմաստ կիրառմանը և իր  երկրի կողմից «աշխարհի վերակացուի» դերի ստանձնմանը: Հա­վանաբար, այդ ամենը հաշվի առնելով՝ 2009 թվականին Օբամային շնորհվել էր Նոբելյան խա­ղաղության մրցանակ՝ «միջազգային դիվանագիտու­թյանն ու մարդկանց միջև համագործակցությանն ուղղված ջանքերի համար»: Եվ ահա այդ գործիչը, որի ելույթներում իսկապես առողջ իդեալիզմի տար­րեր կային, և որը կարծես թե պետք է որ դասեր քաղեր իր նախորդների սխալներից, որոշել է հրթի­ռային հարվածներ հասցնել Սիրիային՝ հաշվի չառ­նելով ոչ սեփական ժողովրդի կարծիքը, ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիրքորոշումը, ոչ էլ նույ­նիսկ սեփական եվրպացի դաշնակիցների վերաբերմունբը, որոնք (բացառությամբ Ֆրանսիայի) չեն ցանկանում խրվել այս պատմությւսն մեջ:

 Մի խոսքով՝ ստացվում է, որ Օբաման Բուշից և Մաքքեյնից առանձնապես չի տարբերվում, և նոր արկա­ծախնդրությանը, ըստ ամենայնի, պետք է սպասել սեպտեմբերի 10-ից սկսած:

 Պատրվակը նույն չարաբաստիկ քիմիական զենքն է, սակայն դրա կիրառման ապացույցը պետք է բե­րի ոչ թե, ասենք, պետքարտուղար Ջոն Քերին, այլ որևէ չշահագրգռված անձ կամ կազմակերպու­թյուն: Եթե ամերիկացի պաշտոնյաները որևէ բան ապացուցված են համարում, ապա դա բավարար հիմք չէ՝ տարածաշրջանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար: Բայց, ենթադրենք, Ասադը (որը, համաձայնենք, նույնպես բարի պտուղը չէ) քի­միական զենք է կիրառել, ի՞նչ է նշանակում՝ «պատժել նրան» հրթիռային հարվածներ հասցնե­լով: Դրանից Սիրիայի նախագահը կխրատվի, նե­րողություն կխնդրի և կխոստանա այլևս այդպես չվարվե՞լ:

 Իրականում ԱՍՆ-ի մտադրություններն այնքան էլ պարզ չեն: Հասկանալի է, որ Ասադի ռեժիմը «կե­տային հարվածների» միջոցով հնարավոր չէ տա­պալել: Նպատակը, հետևաբար, կարող է լինել այդ ռեժիմի թուլացումը: Հանուն ինչի՞: Հանուն Ասադի հակառակորդների ուժեղացման: Բայց չէ՞ որ նրանք ծայրահեղական իսլամիստներ են ու ԱՍՆ-ի ոխերիմ թշնամիները:

 Ի վերջո, ո՞վ է առավել գերադասելի՝ աշխարհիկ բռնապե՞տը, թե՞ մարդկային օրգաններ ուտող և մարդկային դեմքը կորցրած Ֆանատները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել